National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.11.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարով:

Օրակարգի երկրորդ` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը հիմնավորել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը` նշելով, որ այն պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցած եւ բարձրագույն կրթություն ունեցող անձանց որոշակի արտոնություն տալու հետ: Նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել նաեւ պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձը, որի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհամարվի պետական կառավարման ոլորտի ստաժ` այդ կերպ չսահմանափակելով նրանց` թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին համապատասխան ստաժ ունեցող քաղաքացիների հետ հավասարապես մասնակցելու հնարավորությունը: Ըստ նրա՝ սա նաեւ յուրատեսակ խթան կլինի պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար:

Առաջարկի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Նույն օրը գումարվել է ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված օրենքի նախագծին՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Այնուհետեւ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը գործընկերների հետ քննարկել է առաջիկայում «Մշակութային քաղաքականության հիմնախնդիրները» թեմայով հանրային լսումներ կազմակերպելու հարցը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախատեսվում է հանրային լսումներն անցկացնել ՀՀ Ազգային ժողովում եւ ԼՂՀ-ում՝ Շուշիում:

Նշենք, որ հանձնաժողովի նախաձեռնած եւ ՀՀ տարբեր մարզերում ու քաղաքներում մեծ արձագանք գտած «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով միջոցառման հանրապետական փուլը կանցկացվի նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում:

Նույն օրը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Փաթեթով առաջարկվում է կենսաթոշակի յուրաքանչյուր տեսակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ: 2015թ-ի ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակների չափերը բարձրացնել 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ մյուս կենսաթոշակների չափերը՝ 2015 թ-ի հուլիսի 1-ից:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ օրենքի նախագծով նախատեսվում է 2015թ.-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 55.000 դրամ:

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Նշենք, որ օրենքի նախագծով առաջարկվել է հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի եւ 2016 թվականից սկսած ՝այն վճարել նաեւ չաշխատող կանանց՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի 140-օրյա ժամանակահատվածի համար:

Նա նշել է, որ առաջարկվում է պահպանել հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը՝ հաշվարկելու համար հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով, որը կազմում է 1մլն դրամ:

Բարձր եկամուտներ ունեցողների համար եւս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով, սահմանվում է, որ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակվելու է գործատուների կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրով:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ներկայացվող օրենքի նախագծով սկսած 2016 թվականից ՝ հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար սոցիալական աջակցություն կտրամադրվ 30.000 չաշխատող կանանց : Պահպանելով 100 տոկոսանոց փոխհատուցումը աշխատող կանանց՝ կներդրվեն տնտեսական խթաններ հնարավոր չարաշահումները կանխարգելելու համար:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստին անդրադառնալով ՝ Արտեմ Ասատրյանը նշել է , որ այն հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից: Սահմանվում է նաեւ, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվելու միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ նախագծի նպատակն է հաշվարկել մաքսային ծառայության միեւնույն պաշտոն զբաղեցնող հարկային եւ մաքսային ծառայողների, ինչպես նաեւ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:

Այնուհետեւ պատգամավորները համաձայն ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի՝ «ՀՀ 2015 թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական ոլորտի ծախսերի եւ ոլորտի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ:

Օրենքի նախագծերը ստացել են դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ու նոյեմբերի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:



20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am